5. ՄԵԾ ՀԱՅՔԸ` ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՏԻԳՐԱՆ II ՄԵԾ:
Արտաշես I-ից հետո Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են շուրջ 60 տարի նրա զավակները` Արտավազդ I-ը և Տիգրան I-ը:
Արտավազդ I-ի օրոք Հայաստանը ստիպված էր ընդունել Պարթևական տերության գերիշխանությունը:
Արտավազդ I-ը, քանի որ անզավակ էր, ստիպված էր իր եղբորորդուն` ապագա Տիգրան II-րդ Մեծին, պատանդ տալ Պարթևական արքունիք:
Մ.թ.ա. 95 թ-ին մահանում է Տիգրան I-ը, և նրա որդին, որպեսզի ազատվի պատանդից և նստի հայոց գահին, որպես փրկագին պարթևներին է տալիս 70 հովիտներ (այժմյան ԼՂՀ-ի հարավ):
Տիգրան II-ը հայոց արքա է օծում` հետագայում իր հիմնած մայրաքաղաք` Տիգրանակերտի մեղում:
Տիգրան II-ի առաջին քայլը Մեծ Հայքից հարավ-արևմուտք գտնվող Ծոփքի միավորումն էր:
Ծոփքի միացմամբ Մեծ Հայքը սահմանակից դարձավ Կապադովկիայի թագավորությանը:
Դրանով իսկ Տիգրան II-ը ստիպված էր գործ ունենալ Պոնտոսի թագավորության հետ:
Պոնտոսի թագավոր` Միհրդատ IV-րդ Եվպատորը նույնպես հավակնություններ ուներ Կապադովկիայի նկատմամբ:
Սակայն ռազմական բախում Պոնտոսի և Մեծ Հայքի միջև տեղի չունեցավ` կողմերը կնքեցին պայմանագիր, որով Կապադովկիայի տարածքը և անշարժ գույքը անցնում էին Պոնտոսին, իսկ շարժական գույքը և մարդիկ` Մեծ Հայքին:
Միայն Կապատովկիայի մայրաքաղաք Մաժակից Մեծ Հայք գաղթեցվեց 300.000 մարդ:
Մ.թ.ա. 93 և 91 թթ-ին հայկական հեծելազորը ոտնատակ տվեց Կապադովկիայի տարածքը:
Մ.թ.ա. 87թ-ին հայկական բանակը ներխուժում է Պարթևական տերության տարածք, պաշարում նրա հյուսիսային մայրաքաղաք` Էկբատանը:
Հայկական բանակը հրկիզում է Էկբատանին կից` Պարթև թագավորների ամառանոցը:
Ահաբեկված պարթև արքա Գոտազը ստիպված էր Տիգրանին զիջել հյուսիսային Միջագետքի երկրները և Ատրպատականը, ինչպես նաև «արքայից արքա» իր տիտղոսը:
Մ.թ.ա. 83թ-ին 300 հազարանոց հայկական բանակը ներխուժում է քայքայվող Սելևկյան տերություն:
Այս տերության առևտրական վերնախավը մեծ կորուստներ էր կրում Սելևկյանների միջգահակալական պայքարներից, ինչպես նաև Տիգրան II-ի կողմից արևելքից եկող առևտրական ճանապարհները փակելուց:
Նրանց հրավերով Տիգրան II Մեծը մտավ Սելևկյանների 500.000 բնակչություն ունեցող մայրաքաղաք` Անտիոք և բազմեց թափուր գահին:
Սակայն Տիգրան Մեծի կողմից Սելևկյանների տերության միացումը առանց դիմադրության տեղի չունեցավ:
Սելևկյան թագուհի` Կլեոպատրա-Սելենեն(հուն.` Լուսինե), ապաստան գտավ Փյունիքիայի(այժմյան` Լիբանան)Պտղոմայիս ամրողում, որը հայկական բանակը պաշարեց և այն գրավեց 10 տարի անց:
Կլեոպատրա-Սելենեն Տիգրան Մեծի հրամանով մահապատժի ենթարկվեց:
Այսպիսով Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել աշխարհակալ մի պետություն, որը տարածվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոսի սահմանը և Կասպից ծովից մինչև Եփրատ գետը:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


